Աստանայում վայրէջք կատարելուն պես А320 օդանավում հրդեհ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում Ատիրաու-Աստանա չվերթն իրականացնող Airbus А320 օդանավում, որը պատկանում է Air Astana ավիաընկերությանը, մայրաքաղաք ժամանելուն պես հրդեհ է բռնկվել ձախ շարժիչի բաժնում:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը, բռնկված կրակը հաջողվել է մարել: Օդանավում 91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է գտնվել: Տուժողներ չկան:
Ներկա պահին ավիաընկերության ինժեներական ծառայությունը անսարքության հայտնաբերմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում, որի արդյունքների հիման վրա հետաքննություն կնշանակվի:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



