Բելգիան արտահանձնել է ԻՊ-ի գրոհայիններին ֆինանսավորող ՌԴ քաղաքացուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Բելգիայից արտահանձնում են միջազգային հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Ալի Գեխաևին՝ ծնված 1988-ին:
Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, դաշնային ծառայությունից հայտնել են, որ Գեխաևը, լինելով արմատական իսլամի կողմնակից, 2015 թվականից սկսած մշտապես բնակվել է Եվրոպական միության պետություններում, որտեղից ֆինանսական օգնություն է տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:
2017-ի մայիսին ռուսական կողմի փաստերի հիման վրա վերջինս ձերբակալվել է Բրյուսելում և նախաարտահանձնման կալանքի տակ է առնվել: Ավելի ուշ Բելգիան բավարարել է վերջինիս արտահանձնման մասին դիմումը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



