«Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»:
«Կապտանռնագույնների» համար բասկերի հարկի տակ այս անգամ նույնպես հեշտ հանդիպում չստացվեց: Առաջին խաղակեսից հետո Վալվերդեի ֆուտբոլիստները պարտվում էին 0:1 հաշվով: Տանտերերից գոլի հեղինակ էր դարձել Էլուստոնդոն:
Երկրորդ կեսում «Բարսելոնան» ակտիվացավ ու կարողացավ հաղթանակ կորզել:
Նախ 63-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սուարեսը, իսկ երեք րոպե անց Դեմբելեն հաղթանակ պարգևեց կատալոնացիներին:
«Բարսելոնան» հաղթեց 2:1 հաշվով ու 12 միավորով առաջին տեղում է: «Ռեալ Սոսիեդադը» 4 միավորով 10-րդն է:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



