Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհի մոտ այրվում է 500 հա խոտածածկ տարածք. դեպքի վայրում է ԱԻ նախարարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 20 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից
20 զինծառայող և վերոնշյալ գյուղերի բնակիչներ:
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



