Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային հարձակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղի ժամանակով 21:50-ին (երևանյան՝ 22:50) Դամասկոսում մի քանի հզոր պայթյուններ են որոտացել:
«Հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռային ագրեսիան Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում, մի քանի հրթիռ է խոցվել», - տեղեկացրել է աղբյուրը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



