Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք. Սամվել Ֆարմանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է, առավել ևս, երբ խոսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում ևս հետևանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Գրառումն, ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև.

«Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է, առավել ևս, երբ խոսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Հապճեպ, անհավասարակշիռ ու հախուռն գործելաոճը, անօրինական տևական գործողությունները կործանարար են անգամ կայացած ժողորդավարությունների համար:

Լրատվամիջոցների ու խոսքի ազատությունը մեր երկրում տասնամյակների տևական ջանքերի արդյունք է, հարյուրավոր լրագրողների, խմբագիրների, քաղաքական գործիչների, քաղհասարակության ներկայացուցիչների, երևացող ու հանրության աչքից դուրս մնացած կարևոր դերակատարների նվիրումի ու հանձնառության արդյունք:

 
 

Դա ձեռքբերում է, որ հավուր պատշաճի գնահատվել է նաև մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից և շահեկան վիճակում դրել մեր ժողովրդավարությունը` հարևան երկրների հետ համեմատության հարթությունում:

Ի վերջո, քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում ևս հետևանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության:

Այսօրվա գործողությունները, անկախ փաթեթավորումից ու ներկայացվող նպատակից, հերթական հախուռն ու լավ չմտածված մեծ հարվածն է հայաստանյան ժողովրդավարությանը, խոսքի ու մամուլի ազատությանը, մեր երկրի միջազգային հեղինակությանը: Կոչ եմ անում խնդրով մտահոգ բոլոր դերակատարներին հնչեցնել իրենց անհամաձայնության ուղերձը:

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին, կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին սթափվել, հանդարտվել, խաղաղվել ու փորձ անգամ չանել նմանվելու Ռեջեբ Էրդողանին, ով իրեն ներքին հավաքական անորոշ թշնամի հռչակած «գյուլենականներ» փնտրելու պատրվակով, անում է մտքին փչածը` թքած ունենալով երկրի միջզգային հեղինակության վրա, կործանելով ժողովրդավարությունը, «գյուլենական» կարգելով լրագրողներին ու գիտնականներին, քաղաքական գործիչներին ու իր բոլոր ընդդիմախոսներին:

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք:

Արտաքին վտանգներով շրջապատված ու պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակությանը, ոչ թե` հակառակը:

Սթափվե՛ք, քանի դեռ դուք դրա հնարավորությունը, թվում է, ունեք»:

Ուժեղ պետությունը ուժեղ երիտասարդությունից է սկսվում․ «Ուժեղ Հայաստան»Հունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան