Հայաստանում ռուսական ռազմաբազայում հայտարարվել է մարտական պատրաստվածությունը ստուգելու տագնապ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմական բազայում ուսումնական տագնապ է հայտարարվել՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար:
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստուգման աշխատանքներում ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր միավորումները:
Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պետք է իրականացնի շարժական կառավարման կետերից զորքերի կառավարումը կազմակերպելու առաջադրանքներ: Հարավային ռազմական օկրուգի շտաբի համալիր հանձնաժողովի կողմից կգնահատվեն հետախուզա-հարվածային գործունեության ուղղությամբ առաջադրանքների կատարման կարողությունները, ինչպես նաև կառավարման շարժական կետերի պաշտպանության և քողարկման ապահովման կարողությունները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



