Ստեփանավան քաղաքում, վթարային աշխատանքներով պայմանավորված, 19 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 19:00-ն դադարեցվելու է Լոռու մարզի՝ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 3 բ/բ շենքի, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի, «Միլա» հյուրանոցի, Թելմանի փողոցի «Դավք-Գրիգ» առևտրի կենտրոնի, Բաղրամյան փողոցի 1-125 համարների և Ռուսթավելի փողոցի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



