Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:
«Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`
1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է Կամո Արեյանի ստորագրած որոշման մեջ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



