Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Yeravan Today-ի խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ առնչություն չունի լրագրողական գործունեության հետ. Քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Yerevan Today կայքի խմբագրությունում կատարված խուզարկության  վերաբերյալ՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Քննչական կոմիտեն արձագանքել է նաև կայքի խմբագիր Սևակ Հակոբյանի որոշ հայտարարությունների:  «Արմենպրես»-ը ներկայացնում է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները՝ երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է նաև Yerevan.today  տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և քննչական-օպերատիվ խումբը, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, իրականացրել է նախատեսված խուզարկությունները, որոնց վերաբերյալ մամուլում հնչել են տարաբնույթ մեկնաբանություններ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ևս մեկ անգամ  արձանագրում ենք, որ խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը  երաշխավորում է  կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև` առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես  լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։

ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը։

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը, ինչպես պարզվեց, իրականացվել է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածն ամրագրում է, որ քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը: Գործելով ՀՀ Սահմանադրությամբ  նախատեսված գործառույթների շրջանակներում՝ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե ով և ինչ եղանակով է կատարել երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրառումը, ինչպես և ով է այն տարածել, ինչպես նաև՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։

Ձայնագրությունը «www.youtube.com» ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Սակայն, Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։

«Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում։

Նախաքննական մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հանցագործության  բացահայտման համար նշանակություն ունեցող ցանկացած տեղեկատվություն ստուգելու ուղղությամբ, հետևապես տեսանյութը, ըստ Google որոնողական համակարգի,  «Yerevan.Today» կայքում երկու օր առաջ տեղադրված լինելու հանգամանքը ենթակա է ճշտման՝ քրեական գործի քննության շրջանակներում համապատասխան դատավարական գործողությունների միջոցով։

Այդ նպատակով խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության  կրիչ ու նշանակվել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացության արդյունքներն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն, եթե դրանով չխախտվի օրենքով պաշտպանվող գաղտնիքը կամ այլ անձանց իրավունքները և չառարկվի խմբագրության կողմից։

Կարծում ենք, որ կայքի խմբագիրը ևս պետք է շահագրգիռ լինի նշված հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով պարզաբանման համար, մինչդեռ շտապել է ոչ իրավական ու էթիկայից դուրս գնահատականներ տալ նախաքննական մարմնի՝ սահմանադրական իր գործառույթների իրականացմանը՝ աղավաղելով փաստական հանգամանքները։

Այսպես՝

Yerevan.Today կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե՝  համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը:

Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Ս.Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբաններ:

Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։  Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար։

Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ Ուստի՝ կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլին