ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ոստիկանությունն անհատույց տրասնպորտային միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը՝ տեղի ոստիկանությանը հանձնելու պայմանով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում:
Տրանսպորտային միջոցները 7-ն են՝ «Տոյոտա-Քեմրի», «Շևրոլե-Նիվա», «Տոյոտա- Պրադո» մակնիշների: Տրամադրվելու են նաև՝ բինակուլյար լույսի աղբյուրով, լուսաձայնային սարք, Ճանապարհային երթևեկության հսկման սարք՝ «BINAR», բարձրախոս և ստերեո մանրադիտակ:
Հիշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները դեռևս 2015-2017թթ ընթացքում ժամանակավոր շահագործման են հանձնվել Արցախի Հանրապետությանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



