«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանհանրային կապերի բաժնից, 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք է ցույց տվել և հաղթող ճանաչվել Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



