Մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ61 տարեկան հասակում սեպտեմբերի 21-ին ժամը 10:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:05-ին) Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել Է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության կենտրոնական վարչության պետ Նգուեն Կուոկ Չիեուն:
«Նախագահը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես Էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված Է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ, որը պատասխանատու Է Վիետնամի կուսակցության ու պետության ղեկավարների առողջության մասին հոգ տանելու համար:
Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ Էր դարձել 2016 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



