Արցախի նախագահն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



