Walt Disney-ը տարվա արդյունքներով ռեկորդային շահույթ Է արձանագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների Walt Disney ընկերության զուտ շահույթը ֆինանսական տարվա արդյունքներով հասել Է ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին, հաղորդել BBC-ն՝ հղում անելով ընկերությանը:
Եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել Է հոկտեմբերի 3-ին, ընկերության զուտ շահույթը կազմել Է 1,61 միլիարդ դոլար: Նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակամիջոցում զուտ շահույթը կազմել Էր 1,5 միլիարդ դոլար:
Walt Disney ընկերությունում հայտնել են, որ սպառողական ապրանքների թողարկման գծով գործառնական շահույթն աճել Է 10 տոկոսով, իսկ հասույթը՝ 11 տոկոսով: Դրան նպաստել են «Սառը սիրտը» մուլտֆիլմի մոտիվներով թույլատրագրված ապրանքների լավ վաճառքները, որը միայն վարձությում հավաքել Է 1,274 միլիարդ դոլար՝ 150 միլիոն դոլարի չափով արտադրական ծախսերի դեպքում:
Շուտով ընկերությունը կթողարկի «Աստղային պատերազմներ» կուլտային սագայի նոր Էպիզոդը:
2014 թվականի արդյունքներով՝ Walt Disney-ը դարձել Է ամենաշահութաբեր կինոընկերությունը Հոլիվուդում: Դրան նաեւ օգնել Է «Սառը սրտի», ինչպես նաեւ «Գալակտիկայի պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմի թողարկումը:
Մինչ այդ Հոլիվուդի ամենահաջողակ կինոստուդիաների ցուցակի առաջատարը Warner Bros-ն Էր:



