Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հակակարկտային կայանների օգտագործման լուրջ խնդիրներ կան. Վարչապետը հորդորեց բնակիչներին հետևել համայնքի ղեկավարների աշխատանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում արձանագրեց հակակարկտային կայանների ոչ ճիշտ օգտագործման խնդիրը: Վարչապետը հորդորեց բնակիչներին լրջորեն հետևել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատանքին, կանխել թալանը, կայաններն օգտագործել ճիշտ գազով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց Արարատի մարզ այցի ընթացքում:

«Զենիթ» տիպի հակակարկտային կայանների անարդյունավետության մասին շատ է  խոսվում հենց տեղադրման ժամանակից սկսած: Այդ թեմայով կառավարությունում քննարկում ունեցանք, բոլորի եզրակացությունն այն էր, որ դրանք անարդյունավետ հակակարկտային կայաններ են: Սակայն Արագածոտնի մարզում «Արմաս» գինու գործարանի շուրջ հեկտարներով այգիներ կան: Շրջայցի ընթացքում տեսա, որ այդ կայաններից կան այնտեղ, հարցրեցի դրանց արդյունավետության մասին: Ասացին, որ դրանք տեղադրելուց ի վեր այգիներն ընդհանրապես չեն տուժել, նշեցին՝ պարզապես լիցքավորում են նորմալ գազով և աշխատեցնում նորմալ»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Արարատի մարզի Սուրենավան համայնքում մայիսին տեղացած ուժեղ կարկուտին, Փաշինյանը նշեց, որ հետաքրքրվել է հակակարկտային կայանների տեղադրվածության մասին, հանձնարարել է ստուգել  դրանք: Ստուգելուց հետո պարզվել է, որ դրանք պարզապես լիցքավորված չեն եղել:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց՝ այդ համայնքում կա 4 հակակարկտային կայան, որոնցից 3-ը լիցքավորված են եղել, իսկ 4-րդը նախորդ տարվա պարտքերի և փոխանցում չանելու պատճառով լիցքավորված չի եղել: Ամբողջ կարկտային ամպն ուղղել են չորրորդի շրջանում, որի չաշխատելու պատճառով վնասվել է ծիրանի այգիները:

«Իմ եզրակացությունն այն է, որ մենք ոչ թե կայանների, այլ դրանք օգտագործելու խնդիր ունենք: Դրվում են այդ կայանները, չարաշահումներ են արվում, հետո ասում են, որ արդյունավետ չեն աշխատում, եկեք հրթիռ գնենք: Վաղը եթե հրթիռ գնենք, կասեն սա էլ չի աշխատում, մասերը կվաճառեն»,-նկատեց Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հիմա Սուրենավան գյուղի ժողովուրդն ակնկալու՞մ է, որ կառավարությունը պետք է փոխհատուցում տա ու դիմեց համայնքի ղեկավարներին, պատասխանատուներին. «Չե՞ք կարծում, որ դուք պետք է փոխհատուցում տաք, քանի որ դուք չեք կատարել ձեր գործը նորմալ»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ հակակարկտային կայանները նախատեսված են ացետիլենով աշխատելու համար, սակայն հիմնականում լիցքավորվում են պրոպանբութանային խառնուրդով։ Իսկ դա չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել:

«Ես ուզում եմ մեր համայնքների բնակիչներին ասել, որ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատանքին հետևեն: Ո՞վ է ասել, որ պետք է թալանել կայանները, տեսածը չարձագանքել: Ամեն գյուղացի իր պատասխանատվության չափը պետք է զգա»,-հորդորեց վարչապետը։

Նրա կարծիքով՝ պետք է ուսումնասիրել, թե  Արմավիրի մարզում գինու այդ գործարանի տարածքի այգիներում տեղադրված կայաններն ինչ գազով են լիցքավորվում, մյուսներում՝ ինչով, և հասկանալ, թե դրանք ինչու են մի տեղում արդյունավետ, մնացած տեղերում՝ ոչ, և գալ ընդհանուր եզրակացության:  

Արարատի մարզում կա 99 միավոր հակակարկտային կայան:

 

Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել