Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:
«Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Մենք չենք զրույցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ: Չէի սպասում, որ հրաժարական կտա: Մենք հիմա շատ ակտիվ պետք աշխատենք նոր մարզիչ գտնելու հարցում: Կան մի քանի թեկնածուներ, սակայն դեռևս անուններ չեմ ասի: Թեկնածուները թե արտասահմանից են, թե ներսից: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվեն մարզչի թեկնածուները»,-ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
Նախօրեին ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել` շնորհակալություն հայտնելով ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



