Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման և հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



