Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏանզանիայի Վիկտորիա լճում խորտակված ուղևորատար լաստանավի նավամբարում աղետից երկու օր անց փրկարարները ողջ մնացած տղամարդու են հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փրկված տղամարդն Ալֆոնս Չարահանի անունով տեղացի ինժեներ է, որին հաջողվել է ողջ մնալ՝ բարձրանալով լաստանավի ամբարի վերին հատվածը: Փրկարարների խոսքով՝ տղամարդու վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Յուկոր կղզու մոտակայքում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 207-ի:
Նշվում է, որ լաստանավը կարող էր կործանվել ուղևորների՝ նավի մեկ կողմում հավաքվելու պատճառով:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



