Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:47-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



