6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզեց, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:
Վարվառա Ստեփանյանը նշեց, որ ԿԸՀ-ն նման դեպքեր նախատեսել է և ստորագրության համար երկրորդ վանդակ առանձնացրել, որտեղ էլ քաղաքացին ստորագրեց:
Ի դեպ, Վարվառա Ստեփանյանը մինչ այդ նշեց, որ 6/13 ընտրատեղամասն ունի թվով ունի 1337 ընտրող: Ժամը 14:00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարել են արդեն 330 ընտրողներ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



