Փարիզում 6 զինվորականներ տուժել են գազի պայթյունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առավոտյան վազքի ժամանակ անտառում զինվորները նկատել են բոցավառվող վրան, որը, ամենայն հավանականությամբ, խփել էին անօթևանները: Որոշելով համոզվել, որ վրանում ոչ ոք չկա՝ նրանք մոտ են գնացել դրան հենց այն պահին, երբ գազի բալոնը պայթել է:
Վեց զինվորներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանք այժմ ստանում եմ բժշկական օգնություն: Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննել միջադեպը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



