Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ենթադրյալ ընտրախախտումների 3 դեպքերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16:00-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել այս երեք հաղորդում-ահազանգերի մասին. 

«Այսպես՝

- 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին,  թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն ընտրատեղամասում կատարվել է կրկնակի քվեարկություն:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:13-ին, թիվ 130 դպրոցում տեղակայված 4/46 ընտրատեղամասում 82-ամյա ընտրողը, գրանցվելով քվեարկության համար, ստացել է կտրոն, սակայն առանց ընտրելու մոտեցել է ընտրական հանձնաժողովի տեխնիկական սարքի մյուս մասնագետին, կրկին գրանցվել, որի արդյունքում սարքի կողմից տրվել է «կրկնակի գրանցման փորձ» գրառմամբ կտրոն:

Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակումը, համաձայն որի՝ խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Ըստ հրապարակման՝ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 139 դպրոցի շենքում տեղակայված թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետևի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Նշված թղթի և ժապավենի ժամանակավոր ապամոնտաժումից հետո պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին և լարումը բացակայում է: Զննության ավարտին տեսախցիկի օբյեկտիվը կրկին ծածկվել է:

- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկվել «Hetq.am» կայքում հրապարակված «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածը՝ քվեարկության գաղտնիությունը խախտվելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է վերցվել թիվ 10/22  ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՔԿ ծառայողների կողմից կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն Մարուքյան Իրանը հարձակվել է Բահրեյնում Amazon-ի կենտրոնի վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում՝ Չարենցավանում․ ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավորԻրանում ԿԽՄԿ երեք աշխատակից է զոհվել. Փեզեշքիանը դիմել է միջազգային բժշկական կառույցներին Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում Մենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունը«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավորՎտանգավոր հիվանդություններով միգրանտները պետք է անհապաղ արտաքuվեն Ռուսաստանի Դաշնությունից․ Մեդվեդև Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք. ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացավ պաշտոնից Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի 2026 թվականի տարեկան համաժողովին Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը 26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնՀայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է Կրակոցներ՝ Արարատում, վիրավոր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնասված մեքենաներ Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՆոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Կալլասն իր տգիտությամբ խայտառակել է Եվրամիությունը․ Զախարովա Եղանակը կփոխվիԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԹրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Մակրոնը հորդորել է Թրամփին ավելի քիչ խոսել Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը