Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել, որով կարողանում է տեղափոխվել ապագա և տեսնել ապագայում կատարվելիք իրադարձությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չի հնչել:
«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած գրառմամբ նշել է Ալիևը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 23-ին և դեռևս չեն ավարտվել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



