ԿԳ նախարարը հաստատել է տնօրենի հավակնորդների հավաստագրման քննությունների ժամանակցույցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, hավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի նոյեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին,դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 15-ին և 16-ին` ժամը 9:30-ին «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73):
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



