«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» միացել է «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար պայքարին:
«De Telegraaf»-ը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարությունը 21-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո: Դե Յոնգի գործակալ Ալի Դուրսունը չի հերքել այդ տեղեկատվությունը.
«Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այդ տեղեկատվությունը: Հարցրեք Մարկ Օվերմասին («Այաքսի» տեխնիկական տնօրենը - խմբ.): Նա ունի ամբողջական տեղեկատվություն»,- ասել է Դուրսունը:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է փորձել բանակցություններ սկսել, իսկ «Այաքսն» այդ ժամանակ պահանջել է 75 միլիոն եվրո:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



