Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ նա Կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։
«Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով»,- ասաց Սաֆարյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



