Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան առաջարկել է միջազգային իրավական համակարգ ստեղծել ամերիկյան պատժամիջոցները վերացնելու համար: Այդ մասին Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջազգային իրավական համաժողովի ժամանակ ասել է ԿԺԴՀ Կենտրոնական դատարանի փոխնախագահ Ու Սան Չխոլը, հայտնում է lenta.ru-ն:
«Ամերիկյան պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների զարգացման և Կորեական թերակղզում կայունության և խաղաղության հարցում»,- ասել է նա:
Փհենյանի կարծիքով՝ հարկավոր է ստեղծել Միացյալ Նահանգներին հակազդելու միջոց՝ միջազգային իրավահավասարության և արդարության հասնելու համար:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



