Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Երևանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Անահիտ Թարխանյանը ընտրություններից հետո արդեն իսկ հասցրել է արտահայտել իր կարծիքը, բացի այդ, ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանին մաղթել է լավ ու արդյունավետ աշխատանք, սակայն կարծում է, որ արտահերթ ընտրություններն այլ բանի մասին էին: Այսինքն, անցած ընտրությունները ոչ թե Երևանի ավագանի ընտրելու, այլ Ազգային ժողովը լուծարելու հանրաքվեի միտում ունեին ու հենց դրա համար էլ կազմակերպվել էին: Թարխանյանի խոսքով, փաստորեն, ստացվեց, որ շուրջ երեք հարյուր հազար երևանցի արդեն իսկ «կողմ» է քվեարկել խորհրդարանը լուծարելուն: 

«Ըստ էության, փաստացի, ավագանու ընտրություններ տեղի չեն ունեցել, քանի որ մարդիկ գնում էին ոչ թե ավագանու ընտրության, այլ հանրաքվեի՝ իրենց վստահության ձայնը տալու վարչապետին: Դրա հետևանքով, ըստ էության Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո, ինչն, իհարկե, բավականին խնդիրներ կառաջացնի կառավարման ընթացքում»,– ասաց Ա. Թարխանյանը: 

Եվ չնայած ժողովրդավարությունն ավելի ազատ ընտրություններ է ենթադրում, որը թույլ է տալիս տարբեր ուժերի ներկայացուցիչներից ձևավորված կազմ ունենալ, սակայն Երևանի քաղաքապետի նախկին թեկնածուի կարծիքով, այս անգամ դա չհաջողվեց, իսկ կուտակված խնդիրներն այնքան հրատապ են, որ չեն կարող սպասել մինչև հաջորդ ընտրություններ:

«Մենք այսօր ունենք մենաշնորհային ավագանի, և մենք վտանգ ենք տեսնում, որ այն ծրագրերը, որոնք գրվել և ներկայացվել են հանրությանը ավագանու ընտրությունների ժամանակ, կարող են անտեսվել, և դրանց իրականացման գործընթացը բավականին դանդաղ ընթանա: Մենք սպասում ենք այն հայտարարությանը, ինչի մասին այս օրերին խոսում էր ընտրված ավագանին, այսինքն՝ ներդնել հանրաքվեների մեթոդաբանություն: Դա իրենք պատրաստ էին ներդնել քաղաքի կառավարման գործընթացում, ինչը կարող է ինչ–որ չափով հավասարակշռել մենաշնորհային ավագանու գործունեությունը: Բայց արդյոք դա իրականություն կդառնա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»,– ասաց Ա. Թարխանյանը: 

Նա նաև նշեց, որ իրենց թիմի անդամները ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ մասնագետներ: Ուստի սպասում են ընտրված թիմի ոչ միայն քայլերին, այլև ծրագրերի իրականացման և որոշումներ ընդունելու ժամանակացույցի հրապարակմանը: 

«Մենք ամեն դեպքում անպայման աշխատելու ենք ընտրված քաղաքական թիմի հետ և պատրաստվում ենք այդ մասին հրապարակավ հայտարարել: Հավանաբար երկուշաբթի հանդես կգանք հայտարարությամբ: Այդ ժամանակ կներկայացնենք մեր դիրքոոշումը Երևանի զարգացման և կառավարման ծրագրերի մասին: Կան խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, չի կարելի անտեսել, ընդհակառակը, հարկավոր է անպայման և սեղմ ժամկետներում իրականացնել»,– ասաց Ա. Թարխանյանը:

Նա նաև նշեց, որ իրենց ուժը, որը հասարակական կազմակերպություններից կազմված միավորում է, առաջիկայում չի պատրաստվում քաղաքական կուսակցությունների հետ դաշինքների կամ այլ միավորումների ձևաչափով մասնակցել քաղաքական այլ գործընթացներին: Իրենք մասնագետներ են և զբաղվելու են միայն Երևանի առողջացման խնդիրներով:

«Դա է մեր հիմնական խնդիրը, դրա համար ենք մենք մասնակցել այս ընտրություններին և մենք այլ հավակնություններ չունենք: Քաղաքական հարցերով զբաղվելու համար կան քաղաքական ուժեր, իսկ մենք մեր առաքելությունն ավելի շատ այլ տեղում ենք տեսնում»,– ասաց Ա. Թարխանյանը: 

Նա համբերություն մաղթեց երևանցիներին և խորհուրդ տվեց ուշադիր հետևել ներկայացված ծրագրերի իրականացմանը և պահանջել օրվա իշխանություններից, որ այն ծրագիրը, որը ներկայացրել են ավագանու արտահերթ ընտրության ժամանակ, իրականություն դառնա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան