Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փրթած մածունի» ֆենոմենը. ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ համառությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ն ցրելու շուրջ գործընթաց սկսելու մասին հայտարարությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է՝ «թան էլ չէ, փրթած մածուն», ի դեպ՝ երևի հիշելով հենց Փաշինյանի 2017թ. ելույթներից մեկը: Ժողովրդական այս իմաստնության բովանդակությունը բացելու կարիք չկա, բայց կարիք կա հասկանալ, թե ինչու է ՀՀԿ–ն այդքան համառորեն դիմադրում քաղաքական իրավիճակի փոփոխությանը ու ինչու է այդպես ամուր կառչած մնում ԱԺ–ում մեծամասնություն ունենալուց, եթե, ըստ էության, որևէ էական դեր որոշումների կայացման գործում այլևս չունի:

Թվում է, թե շատ պարզ հարցադրում է, շատ պարզ պատասխանով՝ ՀՀԿ–ն ընդամենը փորձում է չհանձնվել ու պահել դիրքերը: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէր լինի, եթե նույն ՀՀԿ–ն ժամանակին վարչապետ ընտրած չլիներ Փաշինյանին, իսկ ՀՀԿ առաջնորդը հրաժարական տված չլիներ: ՀՀԿ–ի երկակի պահվածքն այս իմաստով հիշեցնում է մեկ այլ ժողովրդական իմաստնություն՝ «էշը կերել են, պոչից խռովել»: Պարզից էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով ու Փաշինյանին վարչապետ ընտրելով՝ ՀՀԿ–ն դադարում է իշխանություն լինել ու ԱԺ–ում նրանց մեծամասնություն լինելը ժամանակավոր է, քանի դեռ տեղի չեն ունեցել իշխանության ընդունման–հանձնման տեխնիկական գործընթացները: Սակայն այժմ ՀՀԿ–ն համառորեն շարունակում է ընդդիմանալ արտահերթ ընտրությունների ու ԱԺ–ն ցրելու մասին հնչող հայտարարություններին:

Պատճառները շատ են: Սկսենք ամենակենցաղայինից: ԱԺ–ն ահռելի ռեսուրսներով հագեցած կառույց է: Համեմատության համար նշենք, որ ԱԺի բյուջեն Գյումրու բյուջեից ավելի է: Հանձնաժողովներ, ահռելի բյուրոկրատիա, աշխատանքային ուղևորություններ, ծառայողական մեքենաներ, բարձր աշխատավարձ: Այս ամբողջ ռեսուրսների ահռելի մասը գտնվում է հենց հանրապետականների ձեռքում: Սա, սակայն, գլխավոր պատճառը չէ:

Գլխավոր պատճառն, իհարկե, ամեն կերպ քաղաքականության մեջ մնալու և լուսանցքում չհայտնվելու ձգտումն է: Տեսանելի որևէ կռվան չկա, որ ՀՀԿ–ն կկարողանա բացառապես ԱԺ–ում իր մանդատներն օգտագործելով՝ շարունակել մնալ քաղաքական ասպարեզում, քանի որ ազդեցիկ հանրային աջակցությունից այժմ զրկված է ու հեռացված ադմինիստրատիվ լծակներից: Հետևաբար պատճառները պետք է փնտրել անտեսանելի տիրույթում, կամ առնվազն փորձենք ենթադրել այդ պատճառների մասին:

Առաջին հայացքից, իհարկե, ՀՀԿ–ի մայիսյան և ներկայիս դիրքորոշումների մեջ հակասություն կա: Ընտրելով Փաշինյանին վարչապետ՝ նրանք դժվար թե չեն գիտակցել, որ վաղ թե ուշ գալու է ԱԺ–ն ցրելու պահը: Բայց ակնհայտ է, որ մայիսին կայացված այդ որոշումը ՀՀԿ–ն կայացրել է ստիպված, հանրային ահռելի ճնշման պայմաններում, հույս ունենալով, որ ապագայում հանրային ճնշման այդ լծակը չի ունենա նույն ծավալները, իսկ իրենք այդ ընթացքում կկարողանան ժամանակ շահել: Բայց հարց է մնում՝ ժամանակ շահել հանուն ինչի՞, որ ի՞նչ անեն: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Փաշինյանը չկարողանա մոբիլիզացնել նույն քանակի մարդկանց, ինչն անում էր մայիսին, դա չի նշանակում, թե ՀՀԿ–ն կարող է ռեաբիլիտացվել: Գուցե ինչ–որ պահից Փաշինյանի համակիրների թիվը նվազի, բայց դրանից ՀՀԿ համակիրների թիվը չի ավելանալու: 

Ըստ այդմ, ՀՀԿ–ի համառությունն առավելապես պայմանավորված է ստվերում տեղի ունեցող պրոցեսներով, մասնավորապես Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձով: Քոչարյանի ներկայացրած քաղաքական հայտը, նրա անզիջում բնավորությունն ու համառությունը համընկել են դեռևս ԱԺ–ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ շահերի հետ: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ուղենիշային չդարձավ հանրապետականների համար, նրանք իրենց առաջնորդի օրինակով չընտրեցին հանգիստ հեռանալու ճանապարհը և շարունակում են համառել: Այս իմաստով, կարծես թե, իրականություն են դառնում այն խոսակցությունները, որ ՀՀԿ–ն հիմա Սերժ Սարգսյանի ազդեցության տակից փորձում է տեղափոխվել Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ:

Չունենալով որևէ հանրային աջակցություն և արագ ռեաբիլիտացվելու ռեսուրս, միաժամանակ հրաժարվելով թոշակի գնալու և գուցե հետագայում առավել վերաիմաստավորված վերադառնալու կամք, ՀՀԿ–ն այժմ փորձում է օգտագործելով Քոչարյանի ազդեցությունն ու ռեսուրսները, ընդամենը դառնալ նրա ուղեկիցը: Հաշվարկն արված է բացառապես Քոչարյանի համառ և կտրուկ բնավորության վրա, որն, ըստ հանրապետականների, շանս կտա նրանց արագ վերականգնել իրենց դիրքերը: 

Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ–ի այս կերպարանափոխումը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ուղենիշերից շեղումն ու առավել քոչարյանական տրամաբանության որդեգրումը՝ հարթ ու միանշանակ պրոցես չէ ու չի ընդգրկում ՀՀԿ–ն ամբողջությամբ: Որոշ հանրապետականներ շարունակում են պահել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների հնարավոր պատուհանը՝ կամ փորձելով ժամանակ ձգել, կամ էլ փորձելով Փաշինյանին ակնարկել, որ նրանք կարող են վերջինիս համար լավ ընդդիմություն լինել:

Ամեն դեպքում, անկախ շրջանառվող տարբերակներից ու ինտրիգային սցենարներից, ակնհայտ է մի բան՝ ՀՀԿ–ն ունի սեփական քաղաքական կշիռը վերաարժևորելու խնդիր: Մեծամասնություն լինելն ինքնանպատակ չէ, քաղաքականության մեջ մնալն ինքնանպատակ չէ: Առնվազն հեղափոխությունից ստացված դասերը պետք է բերեին այդ գիտակցմանը և արձանագրեին մի պարզ ճշմարտություն, որ առանց հանրային աջակցության, սոցիալական հենարանների հնարավոր չէ երկար մնալ իշխանության ղեկին: Հիմա իշխանության ղեկին մնալու խնդիրը փոխվել է ու դարձել քաղաքականության մեջ մնալու խնդիր, բայց հանրային աջակցության և սոցիալական հենարանի բաղադրիչները շարունակում են մնալ չգիտակցված, ու ՀՀԿ–ն փորձում է գնալ ինտրիգային որևէ սցենարով արագ ռեաբիլիտացվելու ճանապարհով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում