ՌԴ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետներ հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- նշեց Տիգրան Բալայանը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



