Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիֆթերիայի մտահոգիչ ռիսկեր կան. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը աշխարհում վերադառնում է: Շատ կարճ ժամանակում նորանոր երկրներ են ընդգրկվել՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն և այլն: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:

Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու և հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:

Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում:

 

 Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք, առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):


Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են և հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան:

Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը:

Չնայած մանկական բնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ բնակչության շրջանում, խոցելի կլինեն նաև պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են:

Եվս մեկ անգամ նախարարությունից հորդորում են լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:

 

 

 

 

Կառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետ