Մեկ տարում ԱՄՆ դոլարը Հայաստանում թանկացել է 15.2 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 472.5 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը 15.2 տոկոսով (409.98 դրամ):
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.4 տոկոս և 1.8 տոկոս նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
2015թ. հոկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ընդհանուր մակարդակի 2.4 տոկոս նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 1.9 տոկոս հավելաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և հաշվարկային փոխարժեքն աճել են, համապատասխանաբար, 0.2 տոկոսով և 1.2 տոկոսով: