Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որտե՞ղ էր ապրում Դիոգենեսը, եթե տակառներ չկային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Դիոգենեսն ապրում էր տակառում :

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Դիոգենեսը չէր կարող ապրել տակառում, քանի որ այն ժամանակներում Հունաստանում տակառներ չէին պատրաստում: Դիոգենես Սինոպացին (ծնվել է մ.թ.ա. 404 թվականին Սինոպում, մահացել է մ.թ.ա. 323 թվականին Կորնթոսում), հին հույն փիլիսոփա է, կինիկյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը, Անտիսթենեսի աշակերտը։ Հավանական է, որ նա իրականում ապրում էր իրոք առանձնահատուկ կառույցում, դա պիֆոս էր՝ մեծ կավե կարաս, որը դրված էր Աթենքի ագորայի (քաղաքի կենտրոնական հրապարակ) հարևանությամբ: Պիֆոսների մեջ հին հույները պահում էին ցորեն, գինի, յուղ, նաև դրանց մեջ հուղարկավորում էին մարդկանց: Երբ պիֆոսը անպետք էր դառնում, այն օգտագործում էին որպես շան բույն: Երբ մի անգամ չարաճճի երեխաները ջարդել էին Դիոգենեսի տունը՝ պիֆոսը, աթենացիները նրան ուրիշ պիֆոս էին նվիրել: Ի դեպ, Դիոգենեսի մականուններից մեկը հենց «շուն» էր: Չի բացառվում նաև, որ Դիոգենեսը ընդամենը ապրելիս է եղել փոքրիկ տնակում, որին աթենացիները կատակով պիֆոս՝ շան կացարան են կոչել: Հարցն այն է, որ Դիոգենեսը կինիկյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիրն է, իսկ այդ ուսմունքն իր իմաստով համընդհանուր բարոյական նորմերին հակադրվելն է, արհամարհանքը ամեն կարգի ծաղրի ու հայհոյանքի նկատմամբ։ Դիոգենեսն արհամարհում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն՝ ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։ Ըստ նրա, ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ստրկության մեջ են իրենց ցանկությունների ձեռքին։ Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։ Ի դեպ, կինիկյան բառից է առաջացել ցինիկ բառը: Չնայած Դիոգենեսը մեծ թվով աշակերտներ ուներ, նա ուներ նաև նախանձողներ և հակառակորդներ, որոնք նրան քննադատում էին: Ըստ այն ժամանակվա մի հայտնի փիլիսոփայի կարծիքի, այդքան վատ մտադրություններ ունեցող մարդը՝ Դիոգենեսը, պետք է որ շան պես ապրելիս լիներ պիֆոսում:

Դիոգենեսը եղել է փայլուն հռետոր: Մի անգամ նա հրապարակում սկսում է դասախոսություն կարդալ, բայց նրան ոչ ոք չի լսում: Այդ ժամանակ նա սկսում է սուլել՝ նմանակելով թռչուններին. շատ արագ նրա շուրջը մարդիկ են հավաքվում: Այդ ժամանակ Դիոգենեսն ասում է, թե ահա սա է աթենացիների խելքը, նրանք խելոք բաներ չեն լսում, բայց բերանները բաց լսում են սուլոցը: Նա աթենացիներին համարում էր մարդ կոչվելու ոչ արժանի: Ըստ ավանդույթի, մի անգամ էլ նա օրը ցերեկով վառված լապտերով շրջում էր Աթենքի հրապարակում՝ ամբոխի մեջ, իսկ այն հարցին, թե ինչ է անում՝ պատասխանել է, որ մարդ է փնտրում: Ի դեպ, այստեղ ևս ինչ–որ սխալ կա , հնարավոր է, որ նա շրջել է վառվող մոմը ձեռքին, քանի որ այն ժամանակ աթենացիները լապտերներ չունեին: Դիոգենեսը ապրել է իննսուն տարի, մահացել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ նույն օրը, նրա տապանաքարին նկարել են շուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան