Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետի միջամտությամբ հրաժարվել է իր մտադրությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրությունից:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ հասցեում տեղակայված՝ «Կիլիկիա բիստրո»-ի հարևանությամբ գտնվող շենքի պատշգամբից:
Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:
Կարեն Սարուխանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երիտասարդի հետ ունեցած զրույցից հետո նա հրաժարվել է մտադրությունից: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդն անձնական խնդիրներ ունի:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



