Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Սևանա լճում կորած քաղաքացուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով վերադարձել ափ:
Ջրափրկարարները քաղաքացիներից մեկին ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



