Վարշավայի օդանավակայանում երեք հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական thenews.pl ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել:
Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել:
Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել:
Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է:
Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



