Վրաստանի նախագահը ներում շնորհեց 111 դատապարտյալների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին հրատարակել Է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, հայտնել Է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ ելույթ ունենալով նախագահի վարչակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ 42 բանտարկյալներ այսօր իսկ կլքեն պատժական հիմնարկները: Նրան թվում կա մեկ անչափահաս եւ երեք կին:
Եվս 69 դատապարտյալների համար կրճատվել են բանտարկության ժամկետները:
Նրանց թվում կա չորս կին եւ վեց անչափահաս: Ընդամենը հանձնաժողովը քննել Էր 966 դատապարտյալների գործեր:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



