Վրաստանի իշխանությունները նշել են կանեփի օրինականացման նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի իշխանությունները մտադիր են կանեփի օրինականացումից ստացված միջոցներն օգտագործել բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտարարել է վրացական խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին գլխավոր խնդիրն աղքատության մակարդակի կրճատումն է: «Եթե կանեփի մշակումը վնաս չի հասցնում հասարակությանը և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արժի արդյո՞ք դրանից հրաժարվել: Դա մեր գլխավոր փաստարկն է: Մենք տեսնում ենք, որ տնտեսական տվյալների հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնց բախվել ենք 2012-ին: Մեր նպատակն աղքատության կրճատումն է»,- ասել է Կոբախիձեն:
Նա նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ պատգամավորները կսկսեն ակտիվորեն քննարկել ազատ կանեփի մասին օրինագիծը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



