Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ աղբամանների մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:38-ին, մարվել՝ 00:17-ին:
Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ, ներսում գտնվող կենցաղային իրեր՝ ամբողջությամբ, մոտակայքում կուտակված կենցաղային աղբ՝ մոտ 2 խմ և մեկ ծառի բուն:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



