Երթևեկության փոփոխություն` Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



