Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երեքի դարաշրջանը պետք է ավարտված համարել». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն օրինական ճանապարհով: Եվ եթե օրենքը թույլ չտա կամ խորհրդարանական ուժերը համաձայնության չգան, ապա պետք չէ առանձնապես շտապել: 

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կա՛մ պետք է սահմանադրական փոփոխություն իրականացնել, կա՛մ, եթե անհրաժեշտ լինի, անգամ հանրաքվե անցկացնել: Ես կարծում եմ, որ բոլորն են շահագրգռված, որ այդ գործընթացը բնականոն ձևով զարգանա, ուստի կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պետք է ավելի ուշ տեղի ունենան: Դա քաղաքական ուժերին հնարավորություն կտա ներկա իրավիճակը վերլուծել և պատշաճ պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հակառակ դեպքում մենք կունենանք մոտավորապես նույն պատկերը, ինչը ունեցանք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչն այն համոզման է, որ անցած ընտրությունների ժամանակ մարդիկ ոչ թե ընտրում էին ծրագիրը կամ անհատին, այլ ամեն ինչ արեցին՝ հին ուժից ազատվելու և նոր ուժին հաստատվելու հնարավորություն տալու համար: Դեմկուսի ղեկավարի կարծիքով, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ կրկին գործի էյֆորիայի գործոնը, ապա այն կվտանգի ընդհանուր քաղաքական համակարգը:

«Եթե ապագա խորհրդարանում չլինի կառուցողական լուրջ ընդդիմություն, ապա մենք կգնանք բոլորովին այլ ճանապարհով: Եվ որքան բարձր գիտակցություն, զսպվածության բարձր մակարդակ ունենա այդ ուժը, որքան էլ մեծ լինի սեփական անձի նկատմամբ ինքնաքննադատական մոտեցումը, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Կարևոր է, որ Հայաստանի քայլերը և քաղաքական համակարգը հասկանալի լինեն նաև արտաքին աշխարհի ներկայացուցիչների համար: Դրանից է կախված, թե որքանով այն կայուն կլինի: Եվ, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե քաղաքական մենաշնորհի պարագայում ինչպիսի արդյունք կարող է արձանագրվել, ուստի նույն ճանապարհով գնալը նույնն է, թե նույն փոսի առջև կանգնելը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Այդ ամենից խուսափելու միակ ճանապարհը կուսակցության առաջնորդը տեսնում է ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ, որն ամենից շատ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պետք: Հակառակ դեպքում որքան էլ մեծ լինի ցանկությունը, մեկ է, նա չի կարողանալու պատշաճ վերահսկել իր բոլոր կուսակիցների գործողությունները: Ա. Սարգսյանը ներքին վտանգներից բացի մատնանշեց նաև արտաքին վտանգները, որոնք արդեն երկար ժամանակ է՝ կախված են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գլխին: Խոսքն Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքների մասին է, որը, կարծես թե, գնալով մեծանում է: 

«Ադրբեջանը ատամները սրած սպասում է, որ հարմար պահի հարձակվի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Եվ այս պարագայում փորձության մատնել մեր սկզբունքներն ու լուրջ հարաբերությունները մեր դաշնակից երկրի հետ, ես կարծում եմ շատ վտանգավոր է: Այդ մասին մեզ պետք է հուշի նաև ՌԴ նախագահի այցը Բաքու: Ու եթե պետք է մի կողմից ասենք, որ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ են, բայց փաստացի դա այդպես չլինի, ապա դա, իրոք, կարող է մեզ բավականին վտանգավոր իրավիճակի առջև կանգնեցնել»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ուժեղ ընդդիմություն ունենալու հանգամանքը կարևորելով՝ հետաքրքիր էր, թե կուսակցության առաջնորդն այդ դերում ո՞ւմ է տեսնում: Արդյո՞ք նկատի ունի, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, ով այս օրերին արդեն իսկ հայտարարել է, որ վերադարձել է ակտիվ քաղաքական դաշտ: 

«Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում: Մենք կարծում ենք, որ այդ երեք անձանց դարաշրջանը պետք է ավարտված համարել: Ես հիմա չեմ ուզում նրանց գործունեությանը գնահատական տալ: Դա կանենք, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Երբ ես ասում եմ քաղաքական ուժերի վերադասավորում, ես նկատի չունեմ որևէ նախկին նախագահի վերադարձ: Խոսքը գաղափարական հենքի վրա ձևավորվելիք միավորների մասին է, ինչի փորձը մենք արդեն ունենք: Եվ քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ համոզվեցինք, որ, կարծես թե, ազատվել ենք տարաբնույթ ճնշումներից և այն մթնոլորտից, որը թույլ չէր տալիս կուսակցություններին ազատ մրցակցել, ուստի հիմա կարող ենք ավելի արդյունավետ քայլեր իրականացնել»,ասաց Ա. Սարգսյանը:

Դեմկուսի առաջնորդը նշեց, որ այսօր նաև չորրորդ հանրապետություն ձևավորելու խնդիր կա: Եվ իրենք, լինելով սոցիալական արդարություն հաստատելու սկզբունքի կողմնակիցներ, կարծում են, որ հարկավոր է այդ հիմքերն ամուր, գրագետ դնել և կառուցել այն կարևորագույն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են նորմալ երկիր կառուցելու համար: Այդ դեպքում մենք կունենանք գաղափարական մրցակցություն, ոչ թե բոլորը նույն բանը կասեն, բայց արդյունքում ոչինչ էլ չեն անի: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը