ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի մոտ դիմավորել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին:
Վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումներն ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի և ԱԺ պատգամավորների հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



