Ինդոնեզիայում երկրաշարժերի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, նշվում է միայն, որ կան հարյուրավոր տուժածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել:
Համացանցում նաև տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է երկրաշարժերի հետևանքով առաջացած ցունամիի հզոր ալիքը հարվածում քաղաքին:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



