Իրանում շուրջ 300 մարդ ալկոհոլային թունավորում է ստացել, առնվազն 24-ը մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում, որտեղ ալկոհոլի օգտագործումն արգելված է օրենքով, ալկոհոլային թունավորումից 24 մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, թունավորման դեպքեր են գրանցվել Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան, Հորմոզգան և Ալբորզ նահանգներում:
«290 մարդ է դիմել թունավորմամբ, 24 մարդ մահացել է, ևս 3-ի մոտ ուղեղի մահ է արձանագրվել», - հայտնել է Իրանի շտապ բուժօգնության ղեկավար Պիր Հոսեյն Կուլիվանդը:
Վերջինս ընդգծել է, որ 217 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 15-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մյուսները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



