«Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ (տեսանյութ)
ՍՊՈՐՏԻսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում՝ մադրիդյան դերբիի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Աթլետիկոյի» հետ:
Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ լարված պայքարում: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին Սիմեոնեի ֆուտբոլիստները, որոնք չկարողացան օգտագործել մի քանի իրական գոլային պահեր:
Երկրորդ խաղակեսում «սերուցքայինները» տիրեցին խաղային առավելությանը և մի քանի անգամ լրջորեն անհանգստացրին Օբլակին:
Չնայած այս ամենին, հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0:
Հանդիպման վերջում էլ «Ռեալ» կազմում իր նորամուտը նշեց Վինիսիուս Ժունիորը, ով փոխարինեց Բենզեմային:
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» «Բարսելոնայի» հետ միասին կգլխավորի մրցաշարային աղյուսակը: Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր: «Աթլետիկոն» 12 միավորով 4-րդն է:
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



