Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրօնի տնօրենի պաշտոնից
ՄՇԱԿՈՒՅԹԱնվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան:
«Գազետա»-ի փոխանցմամբ` Ջիգարխանյանը սեփական թատրոնում զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:
Ջիգարխանյանը Ցիմբալյուկ - Ռոմանովսկայային իր նախկին պաշտոնում առաջարկել է` հաշվի առնելով, որ նա թատրոնում աշխատում է 8 տարի և ճանաչում է կոլեկտիվին: Ջիգարխանյանը հույս է հայտնել, որ նա կարդարացնի իրենց սպասելիքները:
Միևնույն ժամանակ Մոսկվայում թատրոնների տնոօրենների խորհրդակցությանը Ջիգարխանյանը խոստովանել է, որ իր թատրոնը ծանր ֆինանսական վիճակում է, ունի նոր տնօրենի և մշակութային աջակցության կարիք:
Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան նախկինում Ջիգարխանյանի թատրոնում զբաղեցրել է երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



