Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Նա նշեց, որ հանդիպումն այս պահին ընթանում է «Մարիոթ»–ի բացօթյա սրճարանում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, նշել է, որ քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: «Կա հարց, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք որ հետաքրքրում են նաև մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



