ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա հարազատներին և երկրպագուներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ հավաքել է լեփ–լեցուն դահլիճներ: Խորին ցավակցություն եմ հայտնում երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



