Կանանց ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Բելգիային
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի կանանց թիմը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Երևանում մեկնարկեց Եվրոպայի կանանց Մ-19 մրցաշարի խմբային փուլը: Առաջին խաղում մրցեցին Բելգիայի և Հայաստանի Մ-19 հավաքականները: Հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով հօգուտ Բելգիայի հավաքականի:
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12.Արմինե Հարությունյան 4. Նելլի Խալաթյան 5.Անի Կարապետյան 7. Աննա Դալլաքյան 8. Լիանա Ղազարյան 9. Հեղինե Չոփիկյան (6. Մերի Ղազարյան, 76) 10. Մարիա Սախինովա (ա) 11. Լուիզա Ղազարյան (15. Էլենի Խոդաբախշի, 67)14. Օքսանա Պիզլովա 17. Վերոնիկա Ասատրյան (23. Կատրին Մելքոնյան, 90+2) 20. Կարինե Սանոսյան (18. Դիանա Գրիգորյան, 90):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



